Postcrossing uses cookies to help deliver its services. By using this website, you agree to its use of cookies. Learn more.

About Postcrossing

Learn all about Postcrossing.


Նախագիծը

Այս նախագծի նպատակն է մարդկանց հնարավորություն տալ ամբողջ աշխարհից անվճար բացիկներ ստանալ: Գրեթե անվճար: Հիմնական գաղափարն այն է, որ եթե դու բացիկ ուղարկես, դրա դիմաց առնվազն մեկը կստանաս աշխարհում ինչ-որ մի տեղ գտնվող պատահական փոսթքրոսերից:

Ինչու՞: Որովհետև հեղինակի պես բազմաթիվ մարդիկ կան, որոնք սիրում են իսկական փոստը: Աշխարհի տարբեր մասերից (որոնց մասին հավանաբար չես էլ լսել) բացիկներ ստանալը կարող է քո փոստարկղը դարձնել անակնկալների արկղ: Ու՞մ դուր չի գա դա:


 

Ինչպե՞ս է գործում

Սկզբում կարճ տարբերակը

  1. կայքից հասցե պահանջիր
  2. բացիկ ուղարկիր այդ հասցեին
  3. սպասիր, որ բացիկ ստանաս
  4. գրանցիր բացիկը համակարգի մեջ

Առաջին քայլը բացիկ ուղարկելու համար հասցե պահանջելն է: Կայքում կհայտնվի (և էլ. նամակ կստանաս) մեկ այլ օգտատիրոջ հասցե և բացիկի ID (օր. AM-132): Այնուհետև բացիկ ես ուղարկում այդ օգտատիրոջը:

Օգտատերը ստանում է բացիկը և գրանցում այն՝ օգտվելով բացիկին գրված ID-ից: Այս պահից սկսած դու մեկ այլ օգտատիրոջից բացիկ ստանալու հնարավորություն ունես: Դու հերթ ես կանգնում հասցե պահանջող հաջորդ մարդու համար: Թե որտեղից կգա բացիկը, անակնկալ է:

Միաժամանակ կարող ես մինչև 5 բացիկ ուղարկել: Ամեն անգամ, երբ քո ուղարկած բացիկներից մեկը գրանցվում է, կարող ես ևս մեկ հասցե պահանջել: Միաժամանակ ճամփորդող բացիկների թույլատրելի թիվն աճում է ուղարկածդ բացիկների քանակին զուգահեռ:

Դեռ հարցե՞ր ունես: Մտիր մեր օգնության բաժին կամ ֆորում:

Translated by Byurakn.